Թուրքիայում աչք են դրել հայկական եկեղեցու վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | October 16, 2012 9:49

Թուրքիայի Էրուհ շրջանի կենտրոնական Դըհ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու հետագա գոյությունը վտանգված է:
Ինչպես հաղորդում է «AykiriDogrular» կայքի հայազգի լրագրող Ջևաթ Սինեթը` Գյուլենական համայնքի (իսլամական հոսանք Թուրքիայում) ներկայացուցիչներն աչք են դրել Սուրբ Աստվածածնի տարածքի վրա: Նրանք ուզում են այդ տարածքում դպրոց կառուցել:

Եկեղեցին, որը  քաղաքապետարանի փաստաթղթերում նշված է որպես «կանաչ տարածք», ճանաչված է այդ շրջաններում և ամեն տարի ապրիլի 10-ին այնտեղ մոմ են վառում և պաշտամունքային պատարագ իրականացնում: Այս փաստը անտեսվում է համայնքի և իշխանությունների կողմից: Համայնքը, ստանալով նրանց աջակցությունը,  նշում է, թե մշակույթի նախարարության փաստաթղթերում եկեղեցու մասին հիշատակում չկա:

Գյուլենականներն արդեն տարածքը գնելու հայտ են ներկայացրել Դըհի թաղապետարան: Նրանց այս հարցում աջակցում են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները: Քրդական խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունն իր հերթին փորձում է կանխել գյուլենականների և Թայիփ Էրդողանի կուսակիցների այս մտադրությունը:

Եկեղեցու` հողի տակ մնացած մասում դեռևս պահպանվել են սրահն ու եկեղեցու պատերը, այսինքն այդ տարածքին պետք է պատմական կոթողի կարգավիճակ տալ: Սակայն մշակույթի նախախարարության այն պնդումը, թե նման տարածք չկա, համարձակությամբ է լցնում համայնքին, որոնք էլ եկեղեցին քանդելու համար օրերն են հաշվում:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply