Սիրիայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2012 9:46

Լյուքսենբուրգում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների գումարած նիստի ժամանակ որոշվել է Սիրիայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, Syrian Arab Airlines ավիաընկերության ինքնաթիռներին արգելվել է օգտվել ԵՄ-ի օդային տարածքից: Բացի այդ, սառեցվել են Ասադի ռեժիմի 28 ներկայացուցչի ակտիվներ: Արգելված է նաև նրանց մուտքը Եվրամիություն: Սիրիական ռեժիմին զենքով ու գումարով աջակցող երկու ընկերության հաշիվները նույնպես սառեցվել են:

Արտգործնախարարների որոշմամբ այն մարդկանց, որոնք խոչնդոտում են Սիրիայում քաղաքական վերափոխումը, կոչ է արվում լքել այդ երկիրը:

«Բաշար Ասադը տեղ չունի ապագա Սիրիայում»,-ընդգծված է հայտարարության մեջ:

Եմ-ի արտգործնախարարները կոչ են արել սիրիական իշխանություններին հարգել հարևան երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը:

 

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply