Էրդողանը Բաքվում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2012 9:44

Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան մեկնել է Ադրբեջան, որպեսզի մասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որը տեղի է ունենալու պետությունների ղեկավարների և կառավարական մակարդակով:

Բացի Թուրքիայից և Ադրբեջանից, միջոցառմանը մասնակցում են նաև Իրանը, Պակիսատնը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղըրղըզստանը և Աֆղանստանը:

Այս տարի առաջին անգամ գագաթաժողովին հրավիրվել է նաև Հյուսիային Կիպրոսի թուրքական պետության արտգործնախարարը:

Հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանային և գլոբալ տնտեսական զարգացման և անդամ երկրների փոխհամագործակցության հետ կապված հարցեր:

Այս կապակցությամբ Էրդողանը, թուրքական  «Zaman»-ի հաղորդմամբ, հայտարարել է. «Բոլորս միասին արդյունքի կհասնենք: Այնուհետև կսկսվի դրան հետևելու գործընթացը»:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply