Բացահայտվել է ԱՄՆ-ում հայտնաբերված հսկայական ակնախնձորի գաղտնիքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2012 9:02

Մասնագետները հաստատել են, որ հսկայական ակնախնձորը, որը  պատահական անցորդը գտել էր Ֆլորիդայի լողափին, պատկանում  է ծովային գիշատիչ թրաձկանը: Բնության ուսումնասիրման ու պահպանության ինստիտուտից ծովակենսաբանները բացահայտել են օրեր առաջ հայտնաբերված ակնախնձորի գաղտնիքը:  Ուսումնասիրություններից հետո նրանք եզրակացրել են, որ դա պատկանում է ծովային գիշատիչ թրաձկանը:

“Դժվարին իրավիճակ էր, բազում վարկածներ կային, սակայն մենք հակված ենք միակ ենթադրությանը, որ դա թրաձկան աչք է.  դրա չափսերն ու գույնը կասկած չեն թողնում”,-ասել են մասնագետները: Իսկ վնասվածքի բնույթից եզրակացրին, որ տեղի ձկնորսներից մեկն է այն  օվկիանոսը նետել, դրա համար էլ  գտնելու պահին դեռևս արնահոսում էր:

Մոտ ժամանակներս գենետիկ վերլուծություն կկատարվի այդ վարկածը հաստատելու համար:

Թրաձկան հասուն առանձնյակը կարող է մինչև 5 մետր երկարություն և 400 կգ քաշ  ունենալ:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply