Հայտնի են տնտեսության Նոբելյան մրցանակիրները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2012 8:45

ԱՄՆ-ից գիտնականներ Էլվին Ռոթն ու Լոյդ Շեպլին դարձել են  նոբելյան մրցանակակիրներ էկոնոմիկայի գծով` “շուկայի ստեղծման պրակտիկայի ու կայուն բաշխման տեսության”  համար:

Նոբելյան 111-րդ շաբաթը մեկնարկել է Շվեդիայում, հոկտեմբերի 8-ին: Առաջին դափնեկիրները բժշկության ու ֆիզիոլոգիայի ոլորտից էին. ճապոնացի Սինյա Յամանական ու բրիտանացի կենսաբան Ջոն Գերդոնը: Նրանք իրենց աշխատանքի` “ցողունային բջիջների ու կենդանիների կլոնավորման համար” արժանացան մրցանակի:

Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից Սերժ Խարոշն ու Դևիդ Ուայնլենդը քվանտային ֆիզիկայի բնագավառում   կատարած աշխատանքի համար արժանացան մրցանակի:

Հոկտեմբերի 10-ին ամերիկացիներ Ռոբերտ Լևկովիցն ու Բրայան Կոբիլկան դարձան դափնեկիրներ կենդանի բջիջների ռեցեպտորների ուսումնասիրությունների համար:

Հոկտեմբերի 11-ին 57-ամյա չինացի գրող Մո Յանն իր վեպի համար,  որի հիման վրա նկարահանվեց  “Կարմիր  գաոլյանը” ֆիլմը,  արժանացավ գրականության բնագավառի Նոբելյան մրցանակին:

Հոկտեմբերի 12-ին խաղաղության ամրապնդման համար Նոբելյան խաղաղության մրցանակ տրվեց ԵՄ-ին`  եվրոպական 27 պետությունների տնտեսական ու քաղաքական միավորման համար:

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply