Միշել Օբաման ժամկետից շուտ քվեարկել է ամուսնու օգտին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2012 8:00

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշելը, օգտվել է ժամկետից շուտ քվեարկելու իրավունքից:

Առաջին տիկինը դրա մասին հայտնել է Twitter-ի   իր էջում, որտեղ նա տեղադրել է  հետևյալ գրությունը. “Ողջույն, @BarackObama! : Ես հենց նոր փոստարկղը գցեցի  իմ քվեաթերթիկը: Չկարողացա դիմանալ մինչ ընտրությունները: Ես քեզ սիրում եմ”:

Նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին: Դեմոկրատական կուսակցության թեկնածուն գործող նախագահ Օբաման է: Նրա մրցակիցը Միթ Ռոմնին է` Հանրապետական կուսակցությունից:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply