Գվատեմալայում ուժեղ երկրաշարժ է եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 16, 2012 2:07
5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Գվատեմալայում: Չնայած մայրաքաղաքում շատ շենքեր են ճոճվել ցնցումից, այնուամենայնիվ, նախնական տվյալներով, ավերածություններ ու զոհեր չկան: Էպիկենտրոնը գտնվել է խաղաղօվկիանոսյան առափնյայում, մայրաքաղաքից 75 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնումների տևողությունը կազմել է 15-50 վրկ:
Ճիշտ է, Գվատեմալան գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, սակայն , ինչպես նշում են ականատեսները, այս երկրաշարժը տարբերվել է իր ուժգնությամբ ու տևողությամբ:
Դիտվել է 1204 անգամ:





Facebook
Tweet This