Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 15, 2012 18:23
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Վեհափառ Տեր, Խոր վշտով տեղեկացա Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ցավալի վախճանի մասին: Երկար տասնամյակներ գլխավորելով Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և անմնացորդ ծառայելով իր ժողովրդին ու հավատքին` Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանն անգնահատելի ներդրում ունեցավ ինչպես հայ ժողովրդի հոգևոր արժեքների տարածման, այնպես էլ տարբեր կրոնների միջև հանդուրժողականության և առողջ երկխոսության մթնոլորտի ձևավորման գործում: Մեծ մտավորականի, Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալ հետևորդի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: Խորապես ցավում եմ անդառնալի կորստյան համար և անկեղծորեն կիսում Հայ Առաքելական եկեղեցու բոլոր հավատավորների վիշտը: Բոլորիս համար այս ծանր պահին թող Բարձրյալը մեր հոգիներին տոկունություն և հոգևոր խաղաղություն սփռի»: |