Նավթը և գազը Չինաստան կհասնեն Մյանմայի տարածքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 17, 2009 14:11

ՄիջազգայինՄերձավոր Արևելքից և Աֆրիկայից Չինաստան ածխաջրածնային պաշարների մատակարարման վրա ծախսվող ժամանակը կրճատելու նպատակով Չինաստանը սեպտեմբերին կսկսի Մյանմայի տարածքով նավթա- և գազատար խողովակաշարերի կառուցումը: Ըստ այդ նախագծի` նավթը և գազը Մյանմայի նավահանգիստներից խողովակներով կտեղափոխվի չինական Յուննան նահանգ: Նավթի խողովակաշարի երկարությունը կլինի 1.100 կմ, իսկ թողունակությունը` օրական 400 հազար բարրել: Համեմատության համար պետք է նշել, որ օրական Չինաստանը սպառում է 8 միլիոն բարրել: Մյանմայից չինական Գուանսի նահանգ ձգվող գազատարի երկարությունը կկազմի 2806 կմ:

AFP գործակալություն

Լուսանկարը` CNPC

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply