Նվազագույն աշխատավարձի բարձրացւոմը 3000 դրամով` ուղղակի նվաստացուցիչ է. Արմեն Պողոսյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2012 16:42

“32.000 դրամ աշխատավարձը, որը հաջորդ տարի դառնալու է 35 հազար, դա ոչ միայն որևէ խնդիր չի լուծում ու մարդուն աղքատությունից չի հանում, այլ ուղղակի նվաստացուցիչ է և վիրավորական”-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես արտահայտվեց “Սպառողների միություն” ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը` խոսելով բյուջեի հատկացումների մասին:

Մենք հիմա այն վիճակում ենք գտվում, երբ հեշտ է պահանջել, բայց միջոցները հայթայթելը դժվար է, կարծում է Պողոսյանը` նշելով, որ բյուջեում մի շարք թերություններ կան:

Այդ թերություններից առաջինը, ըստ Պողոսյանը, այն է, որ յուրաքանչյուր գումար պետք է որևէ խնդրի լուծմանը մեզ մոտեցնի ադեկվատ ձևով. “Օրինակ, եթե կա նպաստների համակարգ, ապա պետք է հասկանալ` որքանով են այդ նպաստները ծառայում խնդրի լուծմանը”:

Թերություններից գլխավորը Արմեն Պողոսյանը համարեց  կոռուպցիայի  բարձր մակարադակը. “Այսինքն` մեխանիզմները, որոնք պետք է վերահսկեն բյուջեի ռացիոնալ օգտագործումը, այդ մեխանիզմները չեն գործում, և մեկ էլ հետին թվով իմանում ենք, որ բանակը սնվել է գոմեշի մսով”:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա Արմեն Պողոսյանն ասաց, որ գնաճն անխուսափելի է, իսկ գազի թանկացումն` առավել ևս, քանզի Եվրոպայում գազի 1000խ/մ-ն արժե 360 դոլար, մինչդեռ մեզ տրամադրվում է բացառիկ էժան գնով` 180 դոլարով, ինչը, սակայն, երկար շարունակվել չի կարող:

Պողոսյանի համոզմամբ` գազի գնի բարձրացումը օբյեկտիվ կլինի, չնայած` դա կբերի բոլոր ապրանքների, ծառայությունների թանկացման:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1438 անգամ:
Print Friendly

Leave a Reply