Էրզրումում Հայաստանի ինքնաթիռն է իջեցվել
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 15, 2012 15:28
Հայաստանից Սիրիայի Հալեպ քաղաք մարդկանց օգնություն տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռը իջեցվել է Էրզրումում` ստուգման նպատակով:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հայաստան-Հալեպ թռիչք կատարող քաղաքացիական ինքնաթիռը անցման թույլտվություն ստանալու համար տեխնիկական վայրէջք է իրականացրել:
Հայտնի է դարձել, որ ինքնաթիռը Էրզրումում վայրէջքից հետո ստուգում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ այն անվնաս է, ապա կարողացել է շարունակել ճանապարհը:
Երբ ինքնաթռում ստուգումներ են կատարել, նրա շուրջ հրշեջ մեքենաներ են սպասել: Այդ ընթացքում թույլ չեն տվել, որպեսզի լրագրողները օդանավակայան մտնեն:
Այս կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սիրիա ընթացող բոլոր ինքնաթիջները իջեցվելու և ստուգվելու են:






Facebook
Tweet This
Email This Post
