Հայաստանի հավաքականը 3-րդ տեղում է

Օրվա լուր | | October 15, 2012 13:52

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012 թվականի առաջնության մինչև 56 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Գոռ Մայիլյանը: Հայ սամբիստը գերազանց է անցկացրել բոլոր գոտեմարտերը` հռչակվելով սամբոյի աշխարհի չեմպիոն:

Հայ մարզիկներից ևս վեցն անժանացել են մեդալների` չորս արծաթե և երկու բրոնզե: Թիմերի ընդհանուր հաշվարկով Հայաստանի հավաքականը 3-րդ է: Մեր երկրի հավաքականն իրենց առաջ է թողել միայն Ռուսաստանի և Վրաստանի ընտրանիներին: Սամբոյին երիտասարդական առաջնությունն ավարտվում է հոկտեմբերի 15-ին: Հայաստանի հավաքականը  հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 16-ին: Հայ սամբիստները երրորդ տեղն էին գրավել նաև 2012 թվականի սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունում:

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply