Դավութողլուի ելույթը Արաբական պետությունների լիգայի նիստում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2010 2:27

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտգործնախարարների 133-րդ նիստի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն իր իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանի երկրներին հետաքրքող գրեթե բոլոր հիմնախնդիրներին:-հաղորդում է TRT թուրքական հեռուստաընկերությունը:

ԱՊԼ-ի խորհրդի նիստը տեղի է ունենում Լիգայի շտաբ-բնակարան Կահիրեում:

Դավութողլուն ասել է, որ հանդիպումն անցկացվում է լարված ժամանաշրջանում` ավելացնելով, որ այս և փետրվարի վերջին Լիբանանում տեղի ունենալիք ԱՊԼ գագաթաժողովում քննարկվելու են տարածաշրջանի համար չափազանց կարևոր հարցեր:

Թուրքիայի ԱԳՆ-ը խոսել է Մերձավոր Արևելքի ու Արաբական աշխարհի հետ Թուրքիայի ունեցած պատմական կապերի մասին` նշելով, որ հարևան երկրները կանգնած են բարդ խնդիրների առաջ և առանձին հարցերում ունեն միասնական տեսակետ:

Դավութողլուն հայտարարել է, որ ԱՊԼ-ի անդամ-պետությունների ընդհանուր նպատակը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումն ու երիտասարդ սերնդի համար պայծառ ապագայի ստեղծումն է:

Դավութողլույի խոսքերով, բոլոր երկրները պետք է ձգտեն տարածաշրջանի հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ դիրքորոշում մշակել:

Պաղեստինյան հիմնախնդրի կապակցությամբ թուրք նախարարը հայտարարել է, որ դրա կարգավորումը կհանգեցնի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը:

Դավութողլուն նաև կոչ է արել քայլեր ձեռնարկել` դադարեցնելու Երուսաղեմի կարգավիճակն ու ժողովրդագրական կազմը փոխելուն ուղղված Իսրայելի գործունեությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ը գնահատական է տվել և իրաքյան հարցին` այդ առումով նշելով, որ առաջիկա ընտրությունները կարող են բեկումնային լինել Իրաքի պատմության մեջ լինել. կոչ է արել արդար ընտրություններ անցկացնել:

Դավութողլուն հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրն ու Եմենում իրավիճակը հատուկ ուշադրության են արժանի, ու լրացրել, որ Լիբանանի նոր կառավարությանն անրաժեշտ է աջակցել:

Դիտվել է 1729 անգամ:
Print Friendly

Leave a Reply