Վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետն այլևս ուժը կորցրած է

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 15, 2012 11:59

Հոկտեմբերի 13-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 11-ին ընդունած օրենքը, ըստ որի 135-րդ հոդվածի 1-ին կետն ուժը կորցրած է ճանաչվել:

Հիշեցնենք, որ այս կետով ամրագրված էր, որ Վարչական դատարանին ընդդատյա են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:

Փոփոխության ընդունումը պայմանավորվել էր նրանով, որ նույն օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանին ընդդատյա չեն ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը:

Բացի այդ, Վարչական դատավարության օրենսգրքում այդ դրույթի ձևակերպումը խոչընդոտում էր նաև Սահմանադրական դատարանին, որի մասին օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված է, որ ՍԴ-ն գործեր քննելիս իրավունք ունի, բացի վիճարկվող իրավական դրույթից, անդրադառանալ նաև դրա հետ առնչվող այլ ակտերին, դրանց սահմանադրականությանը։ Սակայն, քանի որ գերատեսչական նորմատիվ ակտերի սահմանադրականության հարցի ստուգման իրավունքը վերապահված էր Վարչական դատարանին, ուստի Սահմանադրական դատարանը զրկված էր այս իրավունքից։

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 1975 անգամ:
Print Friendly

Leave a Reply