Ուժի մեջ են մտել մեծությունների միավորների, չափումների սանդղակների կիրառման նոր կանոնները

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 15, 2012 11:52

Հոկտեմբերի 13-ին ուժի մեջ է մտել «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու մասին» կառավարության սեպտեմբերի 13-ին ընդունած որոշումը:

Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և ՀՀ կառավարության 1998 թ.-ի ապրիլի 30-ի N 260 և 1999 թ.-ի մայիսի 3-ի N 277 որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1938-Ն որոշումը:

Ուժի մեջ մտած նոր որոշմամբ, «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի համապատասխան, սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում կիրառվող Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների միավորները և չափումների սանդղակները՝

-մեծությունների միավորների հայերեն անվանումը, նշագրումը և գրելաձևը,
-չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները
-մեծությունների միավորների կիրառման կանոնները:

Որոշմամբ թույլատրվում են մեծությունների միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորներին համահավասար կիրառման թույլատրված մեծությունների արտահամակարգային միավորները՝ հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ։

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 1794 անգամ:
Print Friendly

Leave a Reply