Թուրք զինվորները ահաբեկիչներին դաս են տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2012 11:37

 PKK ահաբեկչական կազմակերպության դեմ թուրքական զինված ուժերի դաժան պայքարը, չնայած ծանր պայմաններին, շարունակվում է:

Հայտնի է դարձել, որ թուրք զինվորները ուղղաթռով իջել են Շըրնաքի Գափար լեռան վրա: Անվտանգության ուժերի և ահաբեկիչների միջև տեղի ունեցած մարտերի ընթացքում երկու ահաբեկիչ կենդանի գերի են վերցվել: Օպերացիան շարունակվել է, իսկ գերի ընկած ահաբեկիչները զինաթափումից հետո հսկողության տակ են առնվել:

Թուրքական «Yeni şafak»-ը գրում է, որ ճաշի ժամին, երբ զինվորները հաց են կերել, չեն մոռացել նաև գերիներին: Զինվորներից մեկը սեփական ձեռքերով կերակրել է ահաբեկչին և այպիսով նրան մարդկայնության դաս է տվել:

 

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply