Թուրքիան միջոցներ կձեռնարկի խախտումների դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2012 11:34

 Աքչաքալեում խախտվել է Թուրքիայի սահմանը, ինչի հետևանքեվ 5 քաղաքացի է զոհվել: Տվյալ իրավիճակում Թուրքիայի համապատասխան պատասխանն անխուսափելի է` ինչպես ինքնապաշտպանական, այնպես էլ թշնամուն սպառնալու տեսանկյունից:

Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նրա խոսքերով`ապագայում նման խախտումների դեպքում եթե ազգային անվտանգության համար սպառնալիք առաջանա, Թուրքիան չի վարանի և պատասխան հարված կհասցնի:

Նա նշել է, որ երկրի խորհրդարանը երկարաձգելու է կառավարությանը տրված մանդատի ժամկետը`անդրսահմանային օպերացիաներ անցկացնելու վերաբերյալ:

«Մենք հույս ունենք, որ Սիրիան այլևս նման խախտումների չի դիմի: Հակառակ դեպքում, ինչպես արդեն ասացի, Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները»,-Դավութօղլուի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply