Վրանային քաղաքը ձմռանն է նախապատրաստվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2012 11:05

Թուրքիայի վրանային քաղաքում, որտեղ սիրիացի փախստականներն են բնակվում, սկսում են ձմռանը նախապատրաստվել: Այդ մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը:

Գազիանթեփի քաղաքապետ Վեյսել Դալմազը, որը  սիրիացի փախստականների գործերի համակարգողն է, ուսումնասիրել է Նիզիպում գտնվող վրանային քաղաքի վիճակը և հայտարարել  ցրտերին նախապատրաստվելու համար տարվող աշխատանքները սկսելու մասին:

Դալմազը հայտնել է, որ վրանները անձրևից և խոնավությունից պաշտպանելու համար, դրանք բրեզենտով են պատվելու, հատակները`բետոնով և փայտով, իսկ վրանների որոշ հատվածներ ծածկվելու են իզոլացիոն նյութերով:

Վրաններում ջերմությունը ապահովելու են յուղով աշխատող անվտանգ մարտկոցները:

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply