Իրանը Սիրիայում քաղաքացիական կռիվը դադարեցնելու պլան ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2012 10:51

Իրանը ներկայումս այցով Թեհրանում գտնվող ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Ալ-Հադերու Ալ Իբրահիմին է փոխանցել  սիրիական ճգնաժամը կարգավորելու իր առաջարկը: Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հյուրին է փոխանցել  այդ փաստաթուղթը, սակայն մամուլին ոչ մանրամասն չի հաղորդել:

Ինչպես հայտնել է ալ-Իբրահիմին իրանական առաջարկություններում «մի քանի գաղափարներ կան, որոնք կարելի է ներառել Սիրիայում իրավիճակը կարգավորելու մյուս երկրների նախաձեռնություններում»:

Բրիտանական «Sunday Telegraph»-ն գրում է, որ ալ-Իբրահիմին մի պլան է պատրաստել, որի համաձայն, Եվրոպան Սիրիա է ուղարկելու 3000 զինծառայողի (այդ թվում` մեծ Բրիտանիայից, որոնք ԱՄՆ-ի հետ ակտիվորեն մասնակցել են Աֆղանստանի և Իրաքի պատերազմներին): Թերթը նշում է, որ Իբրահիմիի կարծիքով, Հին Աշխարհի երկրները, որոնք ժամանակին կազմում էին ՅՈՒՆԻՖԻԼ աշխարհամասը, կարող են խաղաղություն հաստատել  Սիրիայում, քանի որ դրա համար  պահանջվող ամեն անհրաժեշտը ունեն:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply