Սիրիացի աղջկա ողբերգական պատմությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2012 10:53

Թուրքական Կայսերիում բուժում անցնող սիրիացիների շարքում գտնվող 13-ամյա Իյմեն Դենուն զրկվել է աչքից` Ասադի զորքերի կողմից իր տան ռմբակոծման ժամանակ: Աղջկա համար ավելի մեծ կորուստ է դարձել իր ամբողջ ընտանիքի`ծնողների և եղբայրների մահը:

Իյմենի քեռուն հաջողվել է աղջկան Թուրքիա ուղարկել: Նրան տեղափոխել են Քիլիսի հիվանդանոց, որտեղ վիրահատել են նրա ձեռքը, փորն ու աչքը: Ավելի արդյունավետ բուժման համար աղջկան տեղափոխել են Կայսերիի հիվանդանոց: Այսօր Իյմենը անհամբերությամբ սպասում է աչքի փոխպատվաստման վիրահատությանը:

«Anadolu» գործակալության ներկայացրած այս ողբերգական պատմությունը միայն փոքր չափով է արտացոլում պատերազմի հասցրած վնասները: Սիրիայում Ասադի զորքերի և սիրիական ազատության բանակի միջև բախումների հետևանքով հարյուրավոր երեխաներ որբ են դարձել, մարդիկ զրկվել են իրենց տներից, փախստական են դարձել, կան բազմաթիվ մարդկային կորուստներ և ահռելի նյութական վնաս:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply