Էջմիածնում տեղի կունենա աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2012 10:46

Հոկտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի կունենա «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության և Էջմիածնի քաղաքապետարանի կողմից համատեղ կազմակերպված «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառումը: Այն կանցկացվի Էջմիածնի քաղաքապետարանին հարող տարածքում ժամը 13:00-ից մինչև 16:00 –ն ընկած ժամանակահատվածում:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունից հաղորդում են, որ միջոցառումը կիրականացվի ԱՄՆՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունը երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում:

Տոնավաճառին կմասնակցեն և իրենց արտադրանքները կներկայացնեն հանրապետության ավելի քան 30 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից:
Միջոցառումը նվիրվում է Էջմիածին քաղաքի տարեդարձին և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործունեության 20 – ամյակին: Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագրի շրջանակներում ուղղելու են տարբեր բարեգործական ձեռնարկների իրականացմանը:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply