Ռիխտերի կտավը վաճառվել է 34 մլն դոլարով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 15, 2012 9:32
Գերմանացի գեղանկարչի աբստրակտ նկարը Լոնդոնում հետպատերազմյան ու ժամանակակից արվեստի աճուրդի գլխավոր լոտն է դարձել: Այն վաճառվել է 34 մլն դոլարով: Աճուրդի կազմակերպիչները հայտարարել են, որ վերջնական գինը գերազանցել է իրենց ամենահամարձակ կանխատեսումները գրեթե 1,5 անգամ:
“Մարդիկ դեռևս պատրաստ են մեծ գումարով լավ կտավներ գնել: Նկարի նախորդ տերը` ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը, այն ձեռք էր բերել 2001-ին` 500 հազար դոլարից քիչ պակաս գնով”,-ասում է մի արվեստագետ:
Ռիխտերի կտավի նոր տիրոջ անունը չի հրապարակվում:






Facebook
Tweet This
Email This Post
