Շվեդացի ձկնորսներին հաջողվել է աշխարհի ամենաերկար ձուկը որսալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2012 9:21

Ծովատառեխների թագավորը Գինեսի ռեկորդակիր է դարձել: Բալթիկ ծովում,  Շվեդիայի ափերի մոտ  ձկնորսների  բռնած ձկան անունը հենց այդպես է` ծովատառեխ թագավոր: Վերջին անգամ Բալթիկ ծովում այս ձկնատեսակից հաջողվել էր որսալ նախանցյալ դարում` 130 տարի առաջ:

Ձկնորս Կուրտ Ուվե Էրիքսոնն առաջինն է նկատել այս ֆանտաստիկ ձկանը, որն արդեն սատկած էր: Ձուկն այնքան մեծ էր, որ Կուրտին թվացել էր, թե դա պլաստիկի շերտ է: Այս ձուկը այլ անուններ էլ ունի` գոտի ձուկ, օձաձուկ: Ձկան երկարությունը 17 մ է, քաշը` 250 կգ: Այս ձկնատեսակն ապրում է 1000 մ խորության վրա: Հանդիպում է Հյուսիսային ծովում ու օվկիանոսում, իսկ Բալթիկ ծովում` հազվադեպ, այդ է պատճառը, որ նման որսը կարող է սենսացիա գնահատվել: Սրա միսը վատ համ ունի, այն նույնիսկ կենդանիները չեն ուտում:

Ձկնորսական ռեկորդներ`

Դիտվել է 1369 անգամ:
Print Friendly

Leave a Reply