Մահացել է Կամբոջայի նախկին թագավորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2012 8:59

Կամբոջայի նախկին թագավոր Նարոդոմ Սիանուկը մահացել է Պեկինում, 90 տարեկան հասակում, քաղցկեղից:

Նա ծնվել է 1922-ին: Իր հայրենիքում կրում էր “համաշխարհային ռեկորդակիր” կոչումը գահին գտնվելու երկարակեցության իմաստով: Նա թագավորել է 1941-2004 թթ: Հիմա գահին նրա կրտսեր որդին է` Նարոդոմ Սիամոնին:

Ողջ Կամբոջայի համար մահացած թագավորն անկախության խարհրդանիշ էր, որին երկիրը հասել է 1953-ին` ազատագրվելով Ֆրանսիայի գաղութատիրությունից:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply