Կամչատկայում “արթնացել” է Կլյուչևյան հրաբուխը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2012 8:50

Կամչատկայում  սկսել է արտաժայթքել Եվրասիայում գործող հրաբուխներից ամենաբարձրը` Կլյուչևյան լեռը: հոկտեմբերի 15 –ի գիշերը հրաբխի բարձունքին լուսարձակում է գրանցվել: Այդ երևույթը խոսում է այն բանի մասին, որ խառնարանում շիկացած լավա կա ու  ցանկացած պահին այն կարող է   ծովի մակերևույթից 6 կմ բարձրությամբ  մոխրասյուն արտանետել, չի բացառվում նաև լավայի արտահոսքը:

Վերջին անգամ հրաբուխն արտաժայթքել է 2009-ի դեկտեմբերից մինչև 2010 թիվ և 2012-ի հունիսին: Ներկայումս հրաբխին “դեղին” կոդ է տրվել` որով նախազգուշացվում է մոխրասյան  և ավիաշարժիչների համար գազերի վտանգի մասին :

Կլյուչևսկի հրաբուխը մոլորակի ամենաակտիվ խառնարաններից է, գտնվում է 360 կմ Պետրոպավլովսկ-Կամչատկայից հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 4750 կմ:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply