Գնել Մեջլումյանի անվան Գավաթի միջազգային առաջնությունում հաղթող ճանաչվեց ”Երեւան 1” թիմը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 14, 2012 22:59

Տավուշի մարզի Բերդ քաղաքում հոկտեմբրի 12-14-ը կայացան ազատ ոճի ըմբիշ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի արծաթե մեդլակիր Գնել Մեջլումյանի անվան 7-րդ միջազգային հուշամրցաշարը եւ Գավաթի խաղարկությունը:
Գնել Մեջլումյանի անվան մարզադպրոցում ՖԻԼԱ-ի օրացույցի մրցաշարին մասնակցեցին 1996-1998 թվականին ծնված ըմբիշները՝ 130 մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից եւ Վրաստանից: Ըմշամարտում Գավաթի առաջնությունները մեծ թիվ չեն կազմում եւ առաջին անգամ որոշվեց մրցաշարը դարձնել գավաթային:
Թիմային պայքարում գավաթների եւ մեդալների համար պայքարի եզրափակիչ դուրս եկան Վրաստանի, Երեւանի 2 թիմերը եւ Վանաձորի ընտրանին: 2-րդ օրը կայացած եզրափակիչ փուլի գոտեմարտերում 3-րդ տեղի համար պայքարում Վրաստանի ընտրանին հաղթանակ տտոնեց Երեւան 2-ի նկատմամբ: Ոսկե եզրափակչում հանդիպեցին Երեւան 1-ն ու Վանաձորը, մայրաքաղաքի թիմն ուժեղ գտնվեց եւ հաղթող ճանաչվեց:
Լավագույն տեխնիկայի համար Վրաստանի թիմից պարգեւատրվեց 69 կգ քաշային Տարիել Գափրինդաշվիլին, Երեւանից 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը, Վանաձորից 85 կգ քաշային Ռազմիկ Պողոսյանը:
Հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով, պատվոգրերով, հուշանվերներով եւ 1-ից 3-րդ տեղերը գրավածները համապատասխանաբար ստացան՝ 1000, 500 եւ 500 ԱՄՆ դոլար պարգեւավճար:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply