«Էրեբունի-Երևան-2794». Հյուսիսային պողոտա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 14, 2012 20:03

«Էրեբունի-Երևան-2794» տոնական միջոցառումները Հյուսիսային պողոտայում մեկնարկել են 14:30-ից: Պողոտայի երկայնքով բազմազան բեմերից առաջիններում մանկական ներկայացումներ են եղել՝ թատերական, կրկեսային, համերգային բեմերում, որտեղ փոքրիկներին զվարճացնում էին մուլտկերպարնեն ու հեքիաթային հերոսները: Երեխաները ունկնդրել են նաև հասակակիցներին՝ կենդանի կատարմամբ:
Կատարումը կենդանի է եղել նաև կարաոկեի բեմում, որտեղ պատանիների ընտրությամբ, հերթագրվածները երգել են Երևանին նվիրված երգեր:
Շատ ավելի փոքրիկները տիկնիկային ներկայացում են դիտել:
Հյուսիսային պողոտան բեմ էր նաև նորաձևության համար, որտեղ ցուցադրվում էին երիտասարդ մոդելավորողների աշխատանքներ:
Իսկ դասական պոեզիայի հայ ու արտասահմանյան հեղինակների լավագույն ստեղծագործությունները պոեզիայի բեմից հնչել է ասմունքող աշակերտների կատարմամբ:
Հյուսիսային պողոտայում, Վարպետաց քաղաքի տաղավարում ձեռագործի՝ խեցեգործության, գորգագործության, ասեղնագործության ու փայտագործության տոնավաճառ էր:
Կավագործության տաղավար կար նաև հետաքրքրասեր երեխաների համար, որվքեր հնարավորություն ուներին տեսնելու՝ ինչպես են կավով առարկաներ պատրաստում:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում հայտնի դերասանների և երևանցիների մասնակցությամբ ֆիլմ էր նկարահանվում. նկարահանման հրապարակ է այցելել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1595 անգամ:
Print Friendly

Leave a Reply