Տոնական միջոցառումներ՝ 26 բեմահարթակներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 14, 2012 19:49
Երևանի 2794-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղակայված 26 բեմերում ներկայացվել են համերգային տարաբնույթ ծրագրեր: Հազարավոր երեխաներ Մանկական զբոսայգում մասնակցել են տոնական միջոցառմանը, որի ընթացքում կազմակերպվել են խաղ-մցույթներ, իսկ աճպարարները, սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսներն էլ ապահովել են մանուկների ուրախ ժամանցը:

Տոնական մթնոլորտ ու բարձր տրամադրություն է տիրել նաև Ստեփան Շահումյանի անվան հրապարակում: Մեծահասակների, նաև փոքերի համար հնչել են սիրված կատարումներ հայտնի երգիչ-երգչուհիների մատուցմամբ, ինչպես նաև ներկայացվել են հետաքրքիր պարային համարներ` վարչական շրջանների մշակութային կրթօջախների սաների մասնակցությամբ:
Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից Անգլիական այգում ներկայացրել են իրենց ազգային երգն ու պարը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
