Երևանի հիմնադրման պատմությունը՝ Երևանի տոնին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 14, 2012 14:31

Էրեբունի-Երևան 2794-ամյակին նվիրված տոնական բուն միջոցառումները մեկնարկել են <> արգելոց-թանգարանի հարակից հրապարակում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կառավարության և Երևանի ավագանու անդամների ու հազարավոր երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի հետ՝ հետևել է բեմականացված ներկայացմանը, որի ընթացքում թատերական ու պարային խմբերի մասնակցությամբ ներկայացվել է մայրաքաղաքի պատմությունը ՝ Էրեբունու հիմնադրման օրվանից մինչ մեր օրերը։
Թատերական բեմականացումն ավարտվել է Էրեբունի Երևանի օրհներգով։
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շփվել է տոնակատարության մասնակիցների հետ, շնորհավորել նրանց և հաճելի տոնական օր մաղթելով առաջարկել առավել ակտիվ ու անմիջական մասնակցություն ունենալ տոնական բոլոր միջոցառումներին ու օրը վերածել իսկական տոնախմբության։
Հանդիսության մասնակիցներն իրենց հերթին շնորհավորել են քաղաքապետին և վստահեցրել , որ սիրելի քաղաքի տոնը հիրավի նաև իրենց տոնն է, Երևանն էլ , իսկապես, իրենց սրտի մայրաքաղաքը, ուստի իրենք ամեն ինչ կանեն , որ տոնը լիարժեք համաժողովրդական լինի։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply