Էրեբունի-Երևան-2794-ի միջոցառումներից մեկը`Պասկևիչի բլրում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 14, 2012 14:27

Էրեբունի-Երևան 2794 տոնակատարության շրջանակներում, մայրաքաղաքի Պասկևիչի բլրում տեղի է ունեցել Երևանի բերդի գրավման 185 ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն,”Ռոսսոտրուդնիչեստվո” ԱՊՀ երկրների դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բարձրաստիճան հյուրեր, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Ներկաները նախ ծաղկեպսակներ են դրել ռուս գեներալ Իվան Պասկևիչի կիսանդրուն: Հնչել են ՀՀ և ՌԴ պետական օրհներգերը: Ելույթ ունեցողները հատկանշել են այն փաստը, որ Երևանի բերդի գրավման 185 ամյակը Էրեբունի-Երևան տոնակատարության օրը նշելը վկայում է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին և շնորհավորել են մայրաքաղաքի հերթական տարեդարձը: Պատմական ակնարկի ընթացքում ներկայացվել է գեներալ Պասկևիչի գլխավորած ռուսական զորքերի կողմից Էրիվան քաղաք-ամրոցի գրավման և պարսիկների դեմ հաղթանակի 185-ամյակին նվիրված համառոտ պատմությունը: Պասկևիչի բլրում հիշատակի հանդիսությունը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի և “Ռոսսոտրուդնիչեստվո” ԱՊՀ երկրների դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության կազմում գործող “Ռուսաստանի բարեկամներ” հասարակական կազմակերպության կողմից: Միջոցառումը եզրափակվել է ՀՀ զինված ուժերի պատվո-պահակային վաշտի տոնական երթով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1561 անգամ:
Print Friendly

Leave a Reply