Լվացվել են մայրաքաղաքի արձաններն ու հուշարձանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 14, 2012 14:19

Մայրաքաղաքի ձննդյան օրվա առիթով՝ վաղ առավոտից, փողոցների լվացմանը զուգահեռ, մայրաքաղաքի տարբեր բուհերի և այլ ուսումնական հաստատությունների սովորող կամավորներ մասնակցել են մայրաքաղաքի մի շարք արձանների ու հուշարձանների լվացման աշխատանքներին։ Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայության հատուկ տեխնիկայի միջոցով լվացվել են Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Սայաթ-Նովայի, Հովհաննես Թամանյանի, Արամ Խաչատրյանի, Անդրեյ Սախարովի, Ալեքսանդր Միասնիկյանի և այլ արձաններ, Բարեկամության ձեռքերի ու մի շարք այլ հուշարձաններ։ Աշխատանքներին մասնակցել են շուրջ 80 երիտասարդ կամավորներ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply