Գլին Դեվիս. Իրանը ՄԱԿ-ի հետ «մուկնուկատու» է խաղում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2010 23:58

Եվրամիությունն ու ԱՄՆ-ը Իրանին սպառնում են նոր սանկցիաներով:

Այսօր Վիեննայում` ՄԱԳԱՏԷ-ի (IAEA) խորհրդի նիստում, Եվրամիության ու ԱՄՆ-ի պատվիրակները սպառնացել են Իրանին նոր սանկցիաներով` պատճառաբանելով, որ Իրանը արհամարհում է ՄԱԿ-ի ջանքերը` պարզելու Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ նպատակների համար լինելու խնդիրը:

ՄԱԳԱՏԷ-ում Եվրամիությունը ներկայացնող Իսպանիայի պատվիրակությունը  անսովոր ուժեղ քննադատական հայտարարություն արեց Իրանի վարքագծի կապակցությամբ:

ԵՄ հայտարարությունը մեղադրեց Իրանին` միջազգային պարտավորությունների կատարումը «մշտապես խափանելու» մեջ և հայտնեց իր աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «գործողություններին», եթե Թեհրանը շարունակի իր այդ վարքագիծը:

Իրանը մերժում է Արևմտյան մեղադրանքները, թե ինքն ուրան է հարստացնում միջուկային զենք արտադրելու համար. հայտարարել է, որ ուրանի հարստացման նպատակը հետազոտական ռեակտորի համար վառելիքի արտադրությունն է:

ԵՄ հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի կողմից ուրանի հարստացման դրդապատճառը «կասկածելի» է, որովհետև Թեհրանը չունի անհրաժեշտ տեխնոլոգիա` վառելիք արտադրելու այդ ռեակտորի համար:

ՄԱԳԱՏԷ-ում ԱՄՆ դեսպան Գլին Դեվիսը հայտարարեց, որ Իրանը ՄԱԿ-ի հետ «մուկնուկատու» է խաղում:

Նա նաև նշեց, որ Թեհրանը միջազգային հանրությանը «հետագա, ավելի խիստ սանկցիաների» դիմելու ոչ մի այլընտրանք չի թողել:

VOA

Դիտվել է 1976 անգամ:
Print Friendly

Leave a Reply