Լվացվել են մայրաքաղաքի բոլոր փողոցները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 14, 2012 14:07

Մայրաքաղաքի ծննդյան 2794–րդ տարեդարձին նվիրված հիմնական տոնական միջոցառումների մեկնարկից առաջ, դեռ վաղ առավոտից Երևանի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդան փողոցները, տոնական օրով պայմանավորված, առավել ջանասիրությամբ մաքրվել ու լվացվել են ջրցան մեքենաներով։ Վերջիններս, հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածում, մեքենաների յուրօրինակ շքերթ էին կազմակերպել, որով էլ, ըստ էության տրվել է «Իմ սրտի մայրաքաղաք» կարգախոսով ընթացող «Էրեբունի –Երևան–2794» տոնական միջոցառումների մեկնարկը։ Փողոցների լվացման աշխատանքներում ներգրավվել է ընդհանուր թվով շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկա։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply