Հաղթանակ և պարտություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 13, 2012 19:46

Երևանի «Միկա» կանանց շախմատային ակումբը հաղթանակով մեկնարկեց եվրագավաթի խաղարկությունում:

Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ստուգատեսի առաջին տուրում «Միկան» 3:1 հաշվով հաղթեց«Ռիշոն Լե-Զիոն» թիմին:

Հայկական թիմի կազմում հաղթանակ տարան Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Հարիկա Դրոնավալինը և Լելա Ջավախիշվիլին ոչ-ոքի ավարտեցի պարտիաներըլ: Սակայն երկրորդ տուրում մերոնք պարտվեցին` զիջելով «Ուգրա» թիմին`1,5:2,5: Հաղթեց  Դանիելյանը, Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ  Դրոնավալին և  Ջավախաշվիլին պարտվեցին:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply