Ի՞նչ հակասություն կա Ազիզ Թամոյանի և Ամո Շարոյանի միջև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 13, 2012 17:52
Օրեր առաջ եզդիների միության առաջնորդը այցելել էր Հայաստան: Այս այցելության նպատակների, հանդիպումների, ինչպես նաև Ազիզի Թամոյանի և որոշ եզդիների միջև առաջացած հակասությունների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց և ոորշ պարզաբանումներ տվեց “Միդիա Շանգալ” եզդիների ազգային միավորման ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:
Մեր միրե միրան (եզդիներն այսպես են անվանում իրենց հոգևոր առաջնորդին )` Թախսին Բեկը, Հայաստան գալով, հոկտեմբերի 1-ին այցելեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որտեղ բավականին ջերմ մթնոլորտում քննարկվեցին մի շարք հարցեր, խոսվեց դասագրքերի մասին, և այս կապակցությամբ միրե միրան պատրաստակամություն հայտնեց իր անձնական միջոցներով ֆինանսավորել, որ եզդի երեխաների համար դասագրքեր տպագրեն:
“Այնուհետև մենք եղանք Ազգային ժողովում, որտեղ մեզ ընդւոնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Կրկին բավականին ջերմ մթնոլորտում անցավ այդ հանդիպումը, և այնտեղ միրե միրան շեշտեց, որ իր համար զարմանալի է, թե ինչու հայոց Ազգային ժողովում եզդի ժողովրդի ներկայացուցիչ չկա”,-ասաց Շարոյանը` ընգծելով, որ այդ հարցը առաջ քաշելով` միրե միրան ասել է, որ ցանկալի է, որ հաջորդ անգամ, երբ ինքը լինի Հայաստանում, ՀՀ Ազգային ժողովում կտեսնի եզդի ժողովրդի կողմից առաջադրված պատգամավորի:
Շարոյանը նաև նշեց, որ իրենք շատ են կարևորում եզդիների ներգրավվածության հարցը ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններում` մարզպետարաններում, քաղաքապետարաններում և այլն, քանի որ, ըստ նրա, եզդիները, որպես Հայսատանում բնակվող ազգային փոքրամասնություն, ունեն որոշակի էթնիկ առանձնահատկություններ, որոնց մասին միայն եզդիները կարող են խոսել և իրենց խնդիրները բարձրացնել:
“Անկախ”-ի այն հարցին, թե ինչ խնդիրներ ունի այսօր եզդիական համայնքը Հայաստանում, Շամոյանն ասաց, որ իրենք Հայստանի իշխանություններից միշտ էլ գոհ են եղել, սակայն այն խնդիրները, որ ունի ողջ հայ ժողովուրդը, ունի նաև եզդիական համայնքը` աղքատություն, սոցիալ-տնտեսական դժվարություննեև և այլն:
Ինչ վերևաբերում է` իր, իրենց ՀԿ-ի ու Ազիզի Թամոյանի միջև եղած հակասությանը, բանախոսն ասաց, որ անձամբ իր և Թամոյանի միջև անձնական որևէ խնդիր չկա, ուղղակի իրենց դիրքորոշումները շատ հարցերում չեն համընկնում, քանի որ Թամոյանն իրեն հռչակել է իբրև համայն եզդիների միության առաջնորդ, մինչդեռ իրենց առաջնորդը մեկն է և նա իրենց միրե միրա Թախսին Բեկն է:
Իսկ այս դեպքում, ով է Ազիզ Թամոյանը, ասուլիսի բանախոսն ասաց. “Ազիզ Թամոյանը “Եզդիների ազգային միություն” ՀԿ-ի խորհրդի նախագահն է:
Բանախոսը հայտնեց նաև, որ միրե միրան որոշել է իրեն ներկայացուցիչ ընտրել Հայաստանում և որոշակի ուսումնասիրություններից հետո որոշում կկայացնի, թե ով է լինելու իր ներկայացուցիչը Հայաստանում:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
