«Սիրում է, չի սիրում». Աբովյան փողոցում վերաբացվել է քանդակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 13, 2012 17:01

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցել է Թերեզա Միրզոյանի «Սիրում է, չի սիրում» քանդակի վերաբացման հադիսավոր արարողությանը:

21 տարի առաջ քանդակը վանդալիզմի հետևանքով անդառնալիորեն ջարդվել էր: «Սիրում է, չի սիրում» քանդակի բնօրինակը ձուլված է եղել դրվագման եղանակով: Երևանի քաղաքապետարանի հոգածությամբ՝ վերականգնված տարբերակը բրոնզաձույլ է և վերատեղադրվել է Աբովյան փողոցում, նախկին վայրից քիչ հեռու: Թերեզա Միրզոյանի դուստրը և քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը քանդակը վերականգնել են բնօրինակի էսքիզներով:

Քանդակի վերաբացման արարողությանը մասնակցել են քանդակագործի ընտանիքի անդամները, արվեստագետներ ու արվեստասերներ:

Դիտվել է 1659 անգամ:
Print Friendly

Leave a Reply