Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է ՀՀ ոստիկանության «Համագործակցության համար» մեդալով

Պաշտոնական, Օրվա լուր | | October 13, 2012 16:40

Երևան քաղաքի զարգացման, ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, ինչպես նաև Երևանի օրվա կապակցությամբ, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է «Համագործակցության համար»  մեդալով:

Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով Երևանի քաղաքապետին, ՀՀ ոստիկանության պետը բարձր է գնահատել  քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ արդյունավետ համագործակցությունը, ընդգծելով, որ ի դեմս Երևանի քաղաքապետարանի Երևան քաղաքի ոստիկանությունը ունի վստահելի գործընկեր. «Համագործակցության սերտացման սկիզբը, որ դրվել է Ձեր ղեկավարման հենց առաջին իսկ օրից, երկուստեք պարտավորեցնող է և, ըստ այդմ, մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման, ինչպես նաև քաղաքն առավել ընկալելի դարձնելու հարցում համագործակցությունն էլ ավելի սերտացնենք»,-նշել է Վլադիմիր Գասպարյանը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության սերտ համագործակցությունը լինելու է շարունակական. «Մեր առաջնային նպատակը անվտանգ քաղաք ունենալն է և այս հարցում իսկապես մեծ դերակատարում ունի ոստիկանությունը, ինչը չնկատել ուղղակի անհնար է: Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն ունի մեկ նպատակ` հասարակական կարգի ապահովման հարցում ևս մեր քաղաքի բնակիչների համար ստեղծել հարմարավետ միջավայր: Ես վստահ եմ, որ մեր համատեղ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավորություն կունենանք պահպանել ու առավել գեղեցկացնել համայն հայության մայրաքաղաքը: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության ողջ անձնակազմին և անձամբ Ձեզ պարոն Գասպարյան, գնահատանքի և արդյունավետ համագործակցության համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ողջունելով Երևանի քաղաքապետին, ՀՀ ոստիկանության պետը բարձր է գնահատել  քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ արդյունավետ համագործակցությունը, ընդգծելով, որ ի դեմս Երևանի քաղաքապետարանի Երևան քաղաքի ոստիկանությունը ունի վստահելի գործընկեր. <>,-նշել է Վլադիմիր Գասպարյանը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության սերտ համագործակցությունը լինելու է շարունակական. <>,- նշել է Տարոն Մարգարյանը:

Դիտվել է 1419 անգամ:
Print Friendly

Leave a Reply