Ներդրումների հեռանկար
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Գայանե Նազարյան | March 3, 2010 21:33
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ» խմբի նախագահ Մոհամմեդ Շաֆիկ Գաբրին:
«ԱՐՏՈԿ»-ը հայտնի է Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Ամերիկայում եւ Ասիայի զարգացող շուկաներում իր բազմապրոֆիլ ներդրումային ծրագրերով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խմբի հայաստանյան տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությանը վերաբերող հարցեր:
Մոհամմեդ Շաֆիկ Գաբրին հայաստանյան շուկան օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից համարել է գրավիչ: Նա Սերժ Սարգսյանին ներկայացրել է ներդրումային այն առաջարկությունները, որոնք Խումբը ցանկություն ունի կյանքի կոչել Հայաստանում:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը խրախուսում է մեր երկրի տնտեսությունում կատարվող օտարերկրյա ներդրումները եւ շահագրգիռ է բարեկամ Եգիպտոսի հետ խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում եւ տնտեսական փոխգործակցության բնագավառում:






Facebook
Tweet This
Email This Post
