Համազգային թատրոնը սիրիահայերի մուտքը թատրոն սահմանել է անվճար

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 13, 2012 16:23

Պետական Համազգային թատրոնը, հաշվի առնելով սիրիահայերի ներկա վիճակը, 21-րդ թատերաշրջանի (2012-2013թթ.) ընթացքում բոլոր սիրիահայերի համար մուտքը Համազգային թատրոն սահմանում է անվճար:

Ազգությամբ հայ յուրաքանչյուր Սիրիայի քաղաքացի, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, կարող է ստանալ ներկայացման անվճար տոմս:
Համազգային թատրոնի խումբը նաեւ իր ֆինանսական ներդրումն է բերում «Օգնիր եղբորդ» ծրագրին եւ կոչ անում բոլոր թատրոններին եւ մշակութային խմբերին իրենց ֆինանսական անհրաժեշտ ներդրումը բերել այս ծրագրին:

Դիտվել է 1861 անգամ:
Print Friendly

Leave a Reply