Ֆլորիդայում օվկիանոսը հսկայական աչք է դուրս նետել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2012 16:16

Հսկայական, գնդակի չափ ակնախնձոր է հայտնաբերվել ամերիկյան Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում (Ֆլորիդա):
Օրգանական ծագում ունեցող հանելուկային իրը օվկիանոսի ալիքներն են դուրս գցել պատահան անցորդի ուղիղ ոտքերի տակ, որն առավոտյան վազքի էր դուր եկել ափի երկայնքով:
“Երբ տեսա դա` ապշեցի: Այն դեռևս արնահոսում էր: Ես այն դրեցի տոպրակի մեջ ու բերեցի տուն”:
Գտածոն նա սկզբում պահում էր իր տանը` սառնարանում, հետո միտքը փոխեց. Որոշեց այն ոստիկաններին հանձնել:
Իրավապաշտպան մարմինները գտածոյի ծագումը հասկանալու համար տարան Ֆլորիդայի բնության պաշտպանության և ուսումնասիրման կենտրոն:
Մասնագտեները գուշակություններ են անում, թե ինչ կենդանատեսակի կարող է աչքը պատկանել
Գիտնականներն անգամ հոլովակ են տեղադրել հատուկ ցանցում ու ստացել բազում արձագանքներ ու ենթադրություններ: Օգտատերերն անհավանական տարբերակներ են առաջարկում:
Նրանցից ոմանք ենթադրում են, որ աչքը հսկայան ութոտնուկի կարող է պատկանել կամ նույնիսկ ձնե մարդուն:
Ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են:

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply