Ստյոպա Սաֆարյանը լրագրողներին խնդրել է չզանգել ռոմինգ արած իր հեռախոսին. «Ես՝ գործազուրկ նախկին պատգամավորս, դրա տակից դուրս չեմ գա…»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2012 16:12

«Ժառանգություն» կուսակցության անդամ, խմբակցության նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ողջույններ իմ բոլոր ընկերներին Լոնդոնից: Երեկ Wilton Park-ում ավարտեցի իմ եվրոպական շրջագայության առաջին մասը: Շատ կարեւոր մի կոնֆերանս էր, որը կազմակերպել էին ԱՄՆ պետքարտուղարությունը (պետքարտուղարի՝ սպառազինությունների հարցերով տեղակալը այնտեղ էր), ՄԹ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունները, ու նվիրված էր Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրին ու դրա գործնական խնդիրներին: Ինքս զեկուցաբեր էի «Լեռնային Ղարաբաղի հակամատությունը եւ սովորական սպառազինությունների վերհսկումը» թեմայով: Առաջիկայում կծանոթանաք այդ խնդրով իմ պատկերացումներին` «Հետք»-ում:

2 օր Լոնդոնում փորձագիտական հանրության իմ ընկերների հետ հանդիպումներ ունենալուց հետո կմեկնեմ Բուխարեստ՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության կանոնադրական համագումարին ու քաղաքական վեհաժողովին մասնակցելու:

Իսկ հոկտեմբերի 22-23-ին Բեռլինում կմասնակցեմ Բեռլինի 2-րդ արտաքին քաղաքականության ֆորումին, որտեղի թեմաներն էլ մեկը մյուսից ուշագրավ են. Իրանի միջուկային ծրագիր, Թուրքիան մերձավոր արևելքոմ, Ռուսաստանը Պուտին II-ի օրոք, ԵՄ-ը իբրեւ քաղաքական միասնություն, Չինաստան եւ այլն: Դեհ զեկուցողներ անուններն ամեն ինչ ասում են’ Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վետերվելլե, պաշտպանության նախարար Թոմաս դե Մազիեր, Անգլիայի պետքարտուղար Վիլիամ Հագ, Ֆինլանդիայի` Եվրոպական հարցերի ու արտաքին առեւտրի նախարար Ալեքսանդր Ստուբ, ԱՄՆ նախագահի նախկին խորհդական ազգային անվտանգության հարցերով՝ Զբիգնեվ Բժեզինսկի եւ շատ այլ փորձագիտական ու քաղաքական հեղինակություններ:

Բոլոր լրագրող ընկերներիս մի խնդրանք ունեմ. որքան էլ հեռախոսս ռոմինգ է արված, այդուհանդերձ անհնար է պատասխանել զանգերին /ես՝ գործազուրկ նախկին պատգամավորս, դրա տակից դուրս չեմ գաՃՃՃՃՃ/: Արդեն մի հարյուր զանգ եղել է: Եթե կան հարցեր, որոնց կարող եմ պատասխանել, գրեք ֆեյսբուկով: Օրվա տարբեր ժամերին հասանելի կլինեմ, եթե իհարկե հյուրանոցից դուրս չլինեմ»:

Դիտվել է 1639 անգամ:
Print Friendly

Leave a Reply