Սփյուռքի նախարարը պարգևատրել է Գարո Հովսեփյանին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 13, 2012 16:06

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Մարսելի Հայ մշակույթի և երիտասարդության տան ղեկավար, Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանի՝ ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգևատրման արարողությունը, հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից:

Գարո Հովսեփյանը շուրջ 35 տարի հայրենանվեր աշխատանք է ծավալել հայ համայնքում, մեծ է նրա ավանդը Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում:

Նրա հիմնադրած Հայ մշակույթի և երիտասարդաց տան գործունեությունը միտված է Ֆրանսիայում հայկական մշակույթի, ավանդույթների պահպանմանն ու հանրահռչակմանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության ոսկե մեդալի հանձնման արարողության ժամանակ  բարձր է գնահատել Գարո Հովսեփյանի՝ հայկականությանն ու իր արմատներին նվիրումը, որն արտացոլված է Մշակույթի տան գործունեությունում։

«Դուք լուրջ քաղաքական գործունեություն եք ծավալում Մարսելում, և դա առիթ է, որ հայը ներկա լինի ֆրանսիական իրականությունում: Դա միայն դրականորեն կարող է անդրադառնալ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների վրա»,– ասել է Հրանուշ Հակոբյանը:

Գարո Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը նման բարձր մակարդակով գնահատելու համար:

Դիտվել է 1542 անգամ:
Print Friendly

Leave a Reply