Վանաձորում երկու եղբայր անխնա ծեծել են իրար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2012 15:59

Վանաձորի 3-րդ թաղամասի մոտ գտնվող բենզալցակայանի հարակից տարածքում երեկ գիշերը դաժան ծեծկռտուք է եղել երկու երիտասարդների միջեւ: Ականատեսները NEWS.am-ի թղթակցին պատմել են, որ դեպքի վայրում գտնվողները ոչ մի կերպ չեն կարողացել բաժանել երիտասարդներին:

Սակայն ուշագրավն այն է եղել, որ միմյանց անխնա ջարդուփշուր անողները եղել են եղբայրներ: Նրանք տվյալ տարածքի շենքի բնակիչներից են եղել, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, ապա տնից միմյանց ծեծելով` իջել են բակ: Փոքր եղբայրը, որ 32 տարեկան է, թեյնիկով եռացրած ջուրը լցրել է իրենից 11 տարով մեծ եղբոր վրա, ապա մետաղյա ձողով հարվածներ հասցրել մեջքին: Բակ իջնելով` սկսել են քարերով հարվածներ հասնել միմյանց: Այս փոխադարձ հարվածներից ամենից շատ վնասվել է մեծ եղբայրը, ում տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, իսկ փոքր եղբորը` ոստիկանության Վանաձորի բաժին: Երկուսին էլ դատաբժշկական ուղեգիր է տրվել:

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply