Ութոտնուկով սպանության համար` ցմահ բանտարկություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2012 15:48

Հարավային Կորեայի բնակիչ 31-ամյա տղամարդը ցմահ բանտարկության է դատապարտվել իր ընկերուհուն`Յյունին նրբահամ ուտեստեղենհամարվող  կենդանի ութոտնուկով սպանելու համար:

Դեպքը կատարվել է 2010-ի` զույգի Ինչեոն կատարած ուղևորության ժամանակ: Տղամարդը սիրած կնոջն առաջարկել է ընթրել համարում` վայելել իր գնած կակղամորթը: Որոշ ժամանակ անց Կիմը զանգահարել է հյուրանոցի ադմինիստրացիա ու հայտնել որ ընկերուհին ընկել է ու չի շնչում: Բժիշկները կարողացան կնոջը վերակենդանացնել, սակայն նա ի վերջո, վախճանվեց ընկնելու հետևանքով  գլխուղեղի վնասվածքից` 16 օր անց: Տղամարդը հայտնել է, որ կինը խեղդվել է ութոտնուկի շոշափուկներից, որոնց մնացորդները բժիշկները հայտնաբերեցին կնոջ կոկորդում: Նրա մահը բնական համարվեց ու առանց հերձելու էլ կնոջը թաղեցին: Սակայն, ողբակորույս հայրը որոշեց արդարությունը հաստատել, սեփական հետաքննությամբ: Նրա ցուցումներից պարզվել է, որ դստեր մահվան դեպքում Կիմը միակն էր, որ կարող էր ստանալ նրա բժշկական ապահովագրությունը` 200 մլն իեն կամ էլ` 190 000 դոլար:

“Դուստրս միշտ էլ մարսողական խնդիրներ է ունեցել, ու Կիմը` իմանալով այդ, ստիպել է նրան ուտել  այն, ինչը, փաստորեն, նրան չի հաջողվել”,համոզված հայտարարել է աղջկա հայրը:

Այլ անհերքելի ապացույցներ չունենալով, դատարանը հոր մեկնաբանությունները համարել է արդարացի ու երիտասարդին ցմահ բանտարկության դատապարել:

Հարավային Կորեայում կենդանի ութոտնուկները սննդի մեջ կիրառելուց տարեկան մահանում է 10 մարդ: Վտանգը շոշափուկների մեջ է, որոնք խոչնդոտում են կլման պրոցեսը, նույնիսկ եթե  դա փոքրիկ կտոր է:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply