Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 13, 2012 15:31

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ՝ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։

Քննարկվել են ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման, Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում՝ նշելով, որ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply