Ուսուցիչը 19 երեխային խցկել է փոքրածավալ մեքենայի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2012 15:28

ՀԱՀ-ում ուսուցիչը պատրաստվել է տարրական դասարանի աշակերտներին էքսկուրսիա տանել` բոլորին խցկելով փոքրաչափ ավտոմեքենայի մեջ: Ուսուչուհի Մելանի Միննին տուգանվել է 160 դոլար` իր աշակերտների հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի համար:

Դեպքը կատարվել է Գաուտենգ ավանում: Պատահական անցորդ լուսանկարչին հաջողվել է  որսալ այն պահը, երբ կինը երեխաներին  խցկել է իր  Renault Clio ավտոմեքենան ու պատրաստվել նստել ղեկին:

Տարօրինակ գործողությունները գրավել են նաև ոստիկանության աշխատակիցների ուշադրությունը. Նրանց կինը բացատրել է, որ երեխաներին էքսկուսրիա է տանում: Ընդ որում, ասել է, որ արդեն  12  հոգանոց “խմբաքանակ”  դպրոց է հասցրել: Սակայն խոստովանել է, որ սա առաջին ու թերևս` վերջին նմանատիպ “զբոսանքը” կլինի: Ոստիկանները նկատել են , որ երեխաները  մեկը մյուսի վրա են նստած եղել:

Դիտվել է 1332 անգամ:
Print Friendly

Leave a Reply