Հյուսիսային պողոտան պետք է մշակութային փողոց լիներ, ոչ թե դառնար բնակելի զանգված. Մ. Մինասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2012 15:25

Խնդիրը նրանում չի, որ անպայման ինչ-որ բան պետք է արվի և անպայման դա քննադատության ենթարկվի, բոլորովին: Մենք` բոլորս, ուրախանում ենք, երբ որևէ լավ կառույց ենք ունենում, սակայն, ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտային, ապա պետք է ասեմ, որ մենք քաղաքի կենտրոնում ստացանք բնակելի զանգված, դա է ողջ խնդիրը, ոչ թե այն, թե ինչու սարքեցին, իհարկե, կարելի էր նորից կառուցել, բայց նման խտությամբ մեր սեյսմիկ առումով վտանգավոր քաղաքում, որտեղ կենտրոնացած է մեր բնակչության համարյա մեծ մասը, նման բան պետք չէր անել, երկու հրապարակների միջև կապը, որն ընդամենը 400 մետր է, պետք չէր բնակելի զանգվածով լցնել: Խոսելով Հյուսիսային պողոտայի դրական ու բացասական կողմերի մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Վերջինս ընգծեց, որ Հյուսիսային պողոտան պետք է մշակութային փողոց լիներ, որտեղ պատկերասրահներ կամ մշակութային այլ օջախներ լինեին, որտեղ մարդիկ քաղաքում տիրող աղմուկից հետո կարողանային հանգստանալ, մինչդեռ այսօր այնտեղ միայն թե խանութներ են ու սրճարաններ: Մինասյանը նշեց, որ այդ բնակելի զանգվածը դեռ չի բնակեցվել, և բնակեցվելու դեպքում էլ այդտեղ կա սեյսմիկ անվտանգության խնդիր: Սակայն, ընդհանուր առմամբ, բանախոսը դեմ չէ նման զարգացումներին, ուղղակի պետք է ճիշտ ձևով դա անել` հարգելով քո քաղաքն ու այդ քաղաքի քաղաքացուն:

Իսկ “Անկախ”-ի այն հարցին, թե ինչ է պակասում այսօր Երևանին ճարտարապետական առումով, Ճարտարապետների միության նախագահն ասաց. “Իհարկե, քաղաքապատերանն ուզում է, որ ամեն ինչ լավ լինի, և թեթև շտրիխներ կան, սակայնմենք զրիվել ենք հիմնական բանից` կանաչ զանգվածից: ԱՊՀ-ի տարածքում Երևանում մեկ բնակչին հասնող կանաչ զանգվածի քանակը ամենացածրն է, այն դեպքում, երբ մենք ունենք խիստ կոնտինենտալ կլիմա: Մեր կանաչը պետքցէ շատ լինի, սակայն, չնայած նրան, որ մենք միշտ արտասահմանյան երկրներին ենք օրինակ բերում, բայց անում ենք հակառակը` կանաչապատ վայրերը ամբողջությամբ կառույցներով լցնելով:

Բանախոսը իր հավանությունը տվեց Երևանի քաղաքապետարանի շենքի և դրա հարակից տարածքի ճարտարապետական լուծման վերաբերյալ. “Քաղաքապետարանի շենքը` իր դիմացի այգով ու Մոկվայի տնով, մեր քաղաքի մասշտաբի համար շատ գեղեցիկ է, չնայած, որ էնտեղ ել են դեֆորմացիաներ եղել:

Ամփոփելով իր խոսքը` Մկրտիչ Մինասյանն ասաց, որ քաղաքի համար այսօր կարևորագույն խնդիրը հենց կանաչապատման հարցն է և այգիների գոյությունը, քանի որ մեր քաղաքում, այսօր, ըստ նրա, այգիները գնալով նոսրանում են:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1371 անգամ:
Print Friendly

Leave a Reply