ՌԴ քաղաքացիները Մոսկվա-Երևան թռիչքի ժամանակ հայհոյել և սպառնացել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2012 15:20

Հոկտեմբերի 12-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի հրամանատարը խնդրել է ոստիկանության միջամտությունը, քանի որ իրեն սպառնացել են:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռում նույն չվերթի ուղեւորներ ՌԴ քաղաքացիներ՝ 1975 թ. ծնված Արթուր Վ.-ն, 1971 թ. ծնված Վանիկ Վ.-ն եւ 1976 թ. ծնված Ռուդիկ Մ.-ն, գտնվելով անսթափ վիճակում, թռիչքի ժամանակ շարունակել են օգտագործել ոգելից խմիչք, չեն ենթարկվել օդանավի անձնակազմի պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել բորտուղեկցորդուհուն՝ ՌԴ քաղաքացի Տատյանա Ա.-ին եւ չվերթի մյուս ուղեւորներին, սպառնացել օդանավի անձնակազմին եւ ողջ չվերթի ընթացքում կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:

Խուլիգանություն կատարողները ժամը 05.50-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք:

Դիտվել է 1204 անգամ:
Print Friendly

Leave a Reply