Տիեզերքում գանձերի մոլորակ են հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2012 14:52

Աստղագետների ամերիկա-ֆրանսիական խումբը Խեցգետնի համաստեղությունում հայտնաբերել է մի մոլորակ, որն իսկական գանձարան է: Մասնագետների խոսքով, երկնային մարմինը, որը ստացել է 55 Cancri e անվանումը, գտնվում է Երկրից շուրջ 40 լուսատարի հեռավորության վրա, որի տրամագիծը Երկիրը գերազանցում է 2 անգամ, իսկ զանգվածը` 8: Սակայն գլխավոր սենսացիան այն է, որ մոլորակը ծածկված է ոչ թե ջրով, կամ էլ, ասենք` գրանիտով, այլ` գրաֆիտի շերտերով ու ալմաստով:
55 Cancri e պտտվում է մի աստղի շուրջ, որն անզեն աչքով տեսանելի է մեր մոլորակից:”Ալմաստե մոլորակը” բացահայտվել է դեռևս 2004-ին,դրանից 7 տարի անց բելգիացի գիտնականները հայտարարեցին, թե այն ամբողջովին ծածկված է ջրով: Իսկ Ֆրանսիայի ու ԱՄՆ աստղագետները, որոնք փորձում էին հատուկ համակարգչային մոդելներով բացահայտել մոլորակի ընդերքը, հերքեցին այդ վարկածը: Հիմա արդեն նրանք ներկայացրել են ապացույցներ, որոնց համաձայն 55 Cancri e կազմված է ալմաստներից, համեստ հաշվարկներով մոլորակի 30%-ով:
Մոլորակը երկաթյա միջուկ ունի, իսկ ընդերքում ալմաստից բացի ածխածին է, կրեմնիումի կարբիդ ու տարբեր սիսլիկատներ: Իսկ Յեյլի համալսարանից Նիկու Մադհուսդհան նշել է, որ մոլորակի ալմաստների մեծամասնությունը նման են երկրայիններին, սակայն այնտեղ կարող են լինել նաև հեղուկ ալմաստներ:
Առաջներում էլ են հայտնաբերվել ալմաստե մոլորակներ; Սակայն որ երկնային մարմինը գտնվի այդքան մոտ մեր մոլորակին, գիտական աշխարհում առաջին անգամն է գրանցվում:

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply