Հայկոն կվերադառնա Հայաստան և կմասնակցի «Կարգին սերիալի»-ի նկարահանումներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2012 14:47

Դերասան, «Կարգին սերիալի» հեղինակ Հայկ Մարությանը մտադիր չէ բնակություն հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա գործընկեր, դերասան,«Կարգին սերիալի» հեղինակներից Մկրտիչ Արզումանյանը:

Նրա խոսքով` Հայկոն  հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին կվերադառնա Հայաստան, եւ կմասնակցի «Կարգին սերիալի» 5-րդ եթերաշրջանի նկարահանումներին, անպայման կլինի ֆիլմում: Մկրտիչ Արզումանյանը նշել է, որ միասին շատ ծրագրեր ունեն, պատրաստվում են նոր նախագծերով հանդես գալ: Իսկ թե ինչու էր Հայկոն մեկնել ԱՄՆ, ապա նրա գործընկերը նշել է, որ դեռեւս սեպտեմբերից Հայկոն հանգստանում էր ԱՄՆ-ում, այնուհետեւ  «No comment»-ի անձնակազմն էր մեկնել ԱՄՆ, եւ դերասանը մասնակցել է այնտեղ կազմակերպված միջոցառումներին: Բայց  «No comment»-ի անձնակազմի հետ Հայկոն չի վերադարձել Հայաստան, քանի որ շարունակում է հանգստանալ, ինչպես նաեւ ավարտին հասցնել անավարտ գործերը:

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, թե  դերասան Հայկ Մարությանը`«Կարգին հաղորդման» Հայկոն, որոշել է ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հայկոն ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում: Մոտ 1 ամիս առաջ «No comment»-ի անձնակազմը մեկնել էր ԱՄՆ, որտեղից վերադարձել է առանց Հայկոյի:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply